Կիրակին ընտանիքի հետ. Սոնա Ռուբենյանի ընտանեկան կիրակին՝ Դենդրոպարկում

Երգչուհի Սոնա Ռուբենյանը կիրակին անցկացրել է ամուսնու՝ Էմիլի և դստեր՝ Մարիի հետ Դենդրոպարկում: Սոնան հանգստից լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել Ինստագրամի իր էջում:

«Սիրով ու լույսով լիցքավորվելու օր: Առանց այս օրերի՝ մնացածը ուղղակի օրացույցի թվեր կլինեին: Կիրակին՝ ընտանիքի հետ»,- գրել է երգչուհին:

Նշենք, որ Սոնան ամուսնացել է 2021 թվականի նոյեմբերին: Զույգը մեկ դուստր ունի՝ Մարին, որը լույս աշխարհ է եկել 2022 թվականին: