ԵՄ-ի պատժամիջոցների տակ է հայտնվել «Մոսֆիլմ»-ի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը

Եվրոպական միությունը  Ռուսաստանի դեմ սահմանել է պատժամիջների 18-րդ փաթեթը, որի շրջանակներում սահմանափակումներ են նախատեսվել  22 բանկ և վարկային կազմակերպություն։  

Պատժամիջոցների տակ հայտնված վարկային կազմակերպությունների ցանկը հրապարակվել է ԵՄ-ի պաշտոնական ամսագրում։

Սահմանափակումներ են կիրառվել նաև 18 ֆիզիկական և 41 իրավաբանական անձանց նկատմամբ։ Դրանց թվում են «Մոսֆիլմ»-ի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը, «Պոլիմեր» ԲԲԸ-ն և «Ռուբին» ԳՀԸ-ն (գիտահետազոտական ընկերություն)։

Եվրամիությունը իջեցրել է նաև ծովով մատակարարվող ռուսական նավթի գնի շեմը՝ մեկ բարելի դիմաց 60 դոլարից հասցնելով 47,6 դոլարի։