Տևական ժամանակ է՝ Մարիամ Շահինյանն ու Սերգեյ Սարգսյանը միասին են ներկայանում տարբեր միջոցառումների, բայց չեն խոսում իրենց հարաբերություններից։ Մարիամը խախտել է լռությունը և «Asekose․am»-ի «Բացարձակ արժեք» հաղորդմանը խոսել է անձնական կյանքից։ Գրում է Fast News-ը:
«Իդեալական հարաբերություններ են։ Երբեմն զարմանում ենք, որ շատ հարցերի վերաբերյալ նույն ձևով ենք մտածում, նույն ուղղությամբ ենք նայում։ Իմ երեխաները առողջ մտածելակերպ ունեն։ Նրանց համար կարևոր է, որ և՛ իրենց մայրը, և՛ հայրը լինեն երջանիկ։ Նույնն էլ կարող եմ ասել Սերգեյի երեխաների մասին։ Շփվում ենք մեկս մյուսի երեխաների հետ», – ասել է դերասանուհին։
Մարիամ Շահինյանն ամուսնացել էր 2013-ի հուլիսի 30-ին։ Զույգն ունի 2 երեխա։ Այժմ Մարիամն ու Մարզպետն ամուսնալուծված են։ Դերասանուհին խոսել է նաև ամուսնալուծության և դրա հետևանքների մասին։ «Որքան էլ բժիշկը վիրահատարանից դուրս գա և ասի՝ վիրահատությունը հաջող է անցել, միևնույնն է, պետք է վերականգնողական շրջան։ Ամուսնալուծությունից հետո ինձ մոտ էլ է եղել բարդ շրջան։ Պարզապես ես էությամբ շատ թեթև մարդ եմ և փորձում եմ բացասականը նվազեցնել իմ կյանքում։ Երբևէ չեմ արգելել երեխաներին շփվել իրենց հայրիկի հետ», – նշել է Մարիամը։