Սիրուշոյի և Լևոնի ընտանեկան հանգիստը բնության գրկում

Երգչուհի Սիրուշոն և ամուսինը՝ Լևոն Քոչարյանը հանգստյան օրերն անցկացրել են երեխաների ու ընկերների հետ բնության գրկում:

Սիրուշոն Ինստագրամի իր էջում կիսվել է օրվա լուսանկարներով ու տեսանյութերով. «Այս ընթացքում ժամանակիս 100%-ը ընտանիքինս ու ընկերներինս էր…բնության մեջ, բնության հետ..»:

Նշենք, որ զույգն ամուսնացել է 2009 թվականի հունիսի 6-ին` երկար ժամանակ ընկերություն անելուց հետո: Ամուսինները մեծացնում են որդիներին՝ Ռոբերտին ու Միքայելին և դստերը՝ Զաբելին: