Գրիգորի Լեպսն ու 18-ամյա հարսնացուն հանգստից լուսանկարներ են հրապարակել

Երգիչ Գրիգորի Լեպսն ու ընկերուհին՝ 18-ամյա Ավրորան մեկնել են հանգստի: Լեպսն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է համատեղ լուսանկարներով: Գրում է Tert.am-ը:

«Եվս մի քանի օր հանգիստ և վերադարձ աշխատանքի: Հիանալի շաբաթ բոլորիդ»,- գրել է երգիչը:

Հիշեցնենք՝ Գրիգորի Լեպսը «Судьба человека» հաղորդման շրջանակներում խոսել էր իր և 18-ամյա երիտասարդ Ավրորայի սիրավեպի մասին:

«Նա իմ ընկերն է, մեզ կապում է ավելին, քան ընկերական  հարաբերություններն են: Դա պարզ է և տեսանելի: Առայժմ ես սպասում եմ, երբ նա ավարտի սովորելը, հետո կտեսնենք: Այս պահին ես ոչ մի երաշխիք չեմ կարող տալ, թե ինչպես կզարգանան մեր հարաբերությունները: Մեր տարիքային տարբերությունն ահռելի է: Նա դեռ չի սկսել ապրել, ճանապարհի սկզբին է: Բայց նա փայլուն մարդ է, և, եթե ճակատագրին հարմար լինի, մեր հարաբերությունները կշարունակվեն»,- ասել էր Լեպսը: