Սելենա Գոմեսը, որը երեքշաբթի նշել է 33-ամյակը, Instagram-ում նա լուսանկարներ է հրապարակել իր փեսացու Բենի Բլանկոյի և ընկերուհի Թեյլոր Սվիֆթի հետ տանիքին կազմակերպված երեկույթից։
«Շնորհակալություն բոլորիդ սիրո և բարության համար։ Անցած տարին իմ կյանքի ամենահիանալի տարին էր։ Երբ մտնում եմ այս նոր տարին, լցված եմ ոգևորությամբ և հույսով։ Անհամբեր սպասում եմ ձեզ հետ նոր բան կիսվելուն»,- գրել է Սելենան։
2024 թվականի դեկտեմբերին Գոմեսը հայտարարեց Բլանկոյի հետ իր նշանադրության մասին 18 ամսվա հարաբերություններից հետո։ Զույգը մտերմացել է Սելենայի երգերի վրա աշխատելիս։







