Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի ավագ զավակը՝ արքայազն Ջորջը, նշում է իր 12-ամյակը, և այդ առիթը նշելու համար թագավորական արքունիքը զույգի պաշտոնական Instagram-ում հրապարակել է նրա նոր լուսանկարները և տեսանյութերը: Վերջին լուսանկարում Ջորջը կանգնած է փայտե ցանկապատի մոտ, իսկ տեսանյութում նա խաղում է իր կրտսեր քրոջ և եղբոր հետ։
Ուելսի արքայազնի և արքայադստեր առաջնեկը գահի ժառանգորդների հերթում երկրորդն է հորից հետո: Նրան ընտանիքում հատուկ ուշադրություն են դարձնում: Օրինակ՝ Ուիլյամը նրա հետ պարբերաբար մասնակցում է ֆուտբոլային խաղերի: Զույգն ունի նաև 10-ամյա դուստր՝ Շառլոտը, և յոթ տարեկան Լուին, որոնք գահի ժառանգորդների հերթում համապատասխանաբար երրորդ և չորրորդն են:
