Տարոսը բոլոր նրանց, ովքեր երազում են տան մասին. Հասմիկ Խոջյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Հասմիկ Խոջյանն Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ հողատարծք են գնել, որի վրա կառուցվելու է իրենց ապագա առանձնատունը:

«Տարոսը բոլոր նրանց, ովքեր երազում են տան մասին: Վերջապե՜ս, երկար փնտրելուց հետո, մենք գտանք այն հողատարածքը, որի վրա մեր ձեռքով կառուցելու ենք երազանքների առանձնատունը:

Մայիսի 5-ին (05.05.2025-ին) գնեցինք այս տարածքը ու սկսեցինք աշխատել ճարտարապետի ու կառուցապատողի հետ, շատ տարբերակներ քննարկվեցին տեսքի, ձևի, հատակագծի ու նույնիսկ գույների մասով, բայց վերջնարդյունքում ստացանք այս պատկերը (հոլովակի մեջ դրել եմ 3D նկարը): Շատ մեծ հույս ունեմ, որ ուղիղ 1 տարի անց, կտեսնեք արդեն կառուցված տունը:

Դե ինչ, իմ կյանքում նոր շինարարական էտապ է սկսվել, որին ականատես կլինեք նաև դուք: Ես ձեզ հետ անկեղծորեն կկիսվեմ բոլոր տեսակի մանրամասներով՝ ընթացիկ բարդություններ, կառուցում, նյութերի որակ և այլն: Դե, ասեք շնորհավոր ու բարի ընթացք»,- գրել է Հասմիկը: