Քիմ Քարդաշյանի համակրանքի նոր օբյեկտը կոտրել է նրա սիրտը

Քիմ Քարդաշյանը կրկին քննարկումների կենտրոնում է, և այս անգամ ոչ թե շքեղ հանդերձանքի կամ աղմկոտ պրեմիերայի պատճառով: Արևմտյան աղբյուրների խոսքով՝ ռեալիթի շոուի աստղը դժվարությամբ է հաղթահարում անձնական կյանքում հիասթափությունը. նրա փորձը՝ մտերմանալ NFL լեգենդ Թոմ Բրեդիին, ձախողվել է, հաղորդում է Radar Online-ը։

Աղբյուրների համաձայն՝ Քիմը հույս ուներ կապ հաստատել Ժիզել Բունդխենի նախկին ամուսնու հետ Ջեֆ Բեզոսի և Լորեն Սանչեսի հարսանիքին, որը տեղի է ունեցել Վենետիկում: Նա մանրակրկիտ պատրաստվել է միջոցառմանը՝ վառ կերպարներ, սիրախաղ և ակնարկներ: Սակայն, ականատեսների խոսքով, Բրեդին ընդհանրապես չի կենտրոնացել նրա վրա: Նույն տոնակատարության ժամանակ նա շատ ժամանակ է անցկացրել Սոֆյա Վերգարայի հետ, որի հետ, ինչպես հետագայում հայտնի է դարձել, նա սկսել է սիրային հարաբերություններ:

Քարդաշյանի համար սա իսկական հարված էր: Ներքին աղբյուրները նշում են, որ աստղը ձևացնում է, թե ոչինչ չի պատահել, բայց իրականում նա շատ է վշտացած: Հատկապես ցավալի էր այն, որ Վերգարան նրանց ընդհանուր սոցիալական շրջանակի անդամ է: Ասում են, որ Քիմն ինքը վստահ էր, որ իր ու Թոմի միջև «ինչ-որ բան կստացվեր». նրանք սիրախաղ էին արել, հանդիպել էին միջոցառումների ժամանակ, և ամեն ինչ խոստումնալից էր թվում։