Ռեժիսոր Թիմ Բարթոնը և դերասանուհի Ջեննա Օրտեգան հայտնել են, որ «Ուենսդեյ» սերիալը պաշտոնապես երկարաձգվել է երրորդ եթերաշրջանով, և որ այժմ բանակցություններ են ընթանում սփին-օֆֆի շուրջ, հաղորդում է The Hollywood Reporter-ը։
Դեռևս հայտնի չէ, թե որ տարում է նախատեսված սերիալի երրորդ եթերաշրջանի պրեմիերան և ինչ կարող են ակնկալել հեռուստադիտողները։ Այնուամենայնիվ, «Ուենսդեյ»-ի երկրորդ եթերաշրջանը շատ շուտով կթողարկվի, որը բաժանված է երկու մասի. առաջինը կարելի է դիտել օգոստոսի 6-ին, իսկ երկրորդը՝ սեպտեմբերի 3-ին։
Հիշեցնենք, որ սերիալի սյուժեն կենտրոնացած է «Ադամսների ընտանիքը» սերիալի հերոսուհու՝ Մորտիշա և Գոմես Ադամսների դստեր վրա, որը փորձում է հաղթահարել իր գերբնական ունակությունները և նոր ընկերներ գտնել։ Իսկ թե ինչ դժվարությունների կհանդիպի Ուենսդեյը սերիալի նոր եթերաշրջանում, դեռևս անհայտ է։