Սոցիալական ցանցերում շարունակում են ակտիվորեն քննարկել Coldplay-ի համերգին տեղի ունեցած սկանդալի հետևանքները: Համացանցի օգտատերերը պարզել են «Astronomer»-ի նախկին տնօրենի սիրուհու ամուսնու ինքնությունը, և նա այդքան էլ հասարակ մարդ չէ։
Էնդի Բայրոնի սիրուհին պարզվել է նրա աշխատակից Քրիստին Քաբոտն է: Պարզվել է, որ կինը ամուսնացած է միլիարդատեր Էնդրյու Քաբոտի հետ, ով ռոմ արտադրող Privateer Rum ընկերության սեփականատերն է: Ի դեպ, Քաբոտ ընտանիքի կարողությունը գնահատվում է 15 միլիարդ դոլար: Զույգն ունի նաև երկու երեխա։
Քաբոտ ընտանիքը պատկանում է էլիտային կամ այսպես կոչված «Բոստոնյան բրահմաններին», որոնք դարեր շարունակ գերիշխել են Նոր Անգլիայում: Բարձր հասարակության ներկայացուցիչների շրջանում նույնիսկ կա մի ասացվածք. «Սա հին, բարի Բոստոնն է, ձողաձկան և լոբու երկիրը, որտեղ Լոուելները շփվում են միայն Քաբոտների հետ, իսկ Քաբոտները՝ բացառապես Աստծո հետ»:
