Ջեֆ Բեզոսը և Լորեն Սանչեսը մեղրամիսն անցկացնում են Սեն Տրոպեում

Նորապսակներ Ջեֆ Բեզոսը և Լորեն Սանչեսը, ովքեր ամբողջ Հոլիվուդին խնջույքի էին հրավիրել Վենետիկում կայացած իրենց հարսանիքին, իրենց մեղրամիսն անցկացնում են Ֆրանսիայի հարավում: Պապարացիները զույգին նկատել են Սեն Տրոպեում զբոսանքի ժամանակ։

61-ամյա միլիարդատերը և նրա 55-ամյա կինը ժպտացել են լուսանկարիչներին և ձեռք ձեռքի տված դուրս են եկել տեղական լողափնյա Club55 ակումբից: Լորենը հագել է սև վերնաշապիկ և թափանցիկ մաքսի կիսաշրջազգեստ, նա լրացնում էր կերպարը հսկայական գլխարկով, արևային ակնոցով, ոսկե ականջօղերով և գոտիով: Amazon-ի հիմնադիրը կրել է կապույտ տաբատ, սպիտակ վերնաշապիկ և հողաթափեր։

Հիշեցնենք, որ մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Amazon-ի հիմնադիրը, Blue Origin ավիատիեզերական ընկերության և Washington Post թերթի սեփականատեր Ջեֆ Բեզոսը և հեռուստահաղորդավարուհի Լորեն Սանչեսը սկսել են հանդիպել 2019 թվականին: 2023 թվականին զույգը նշանադրվել է, իսկ այս տարվա հունիսին նրանք ամուսնացել են Վենետիկում: