Ջենիֆեր Լոպեսը նշել է իր առաջին ծննդյան տարեդարձը Բեն Աֆլեքից բաժանվելուց հետո

Հուլիսի 24-ին Ջենիֆեր Լոպեսը դարձավ 56 տարեկան։ Երգչուհի-դերասանուհին, որը համաշխարհային շրջագայության մեջ է, ամուսնալուծությունից հետո իր առաջին ծննդյան օրը նշել է Թուրքիայում՝ իր թիմի հետ։

Լոպեսը երեկույթին ներկայացել է իր նոր՝ «Birthday» երգի ներքո արծաթափայլ զգեստով, որը հատուկ թողարկվել էր իր ծննդյան օրվա համար։ Երգչուհին պարել է ծննդյան տորթի շուրջ՝ շրջապատված պարողներով, երաժիշտներով և այլ աշխատակիցներով։

«Մենք շատ ենք աշխատում աշխարհի ամենաաշխատասեր ղեկավարի համար։ Եվ նա 27 տարեկանի տեսք ունի։ Ծնունդդ շնորհավոր, Ջենիֆեր», – երգչուհուն շնորհավորել է նրա աշխատակիցներից մեկը։

Ջենիֆեր Լոպեսը նաև իր 55-ամյակն էր նշել առանց Բեն Աֆլեքի, բայց այդ ժամանակ նրանք դեռ ամուսնացած էին։ Օգոստոսին էր երգչուհին ամուսնալուծության դիմում ներկայացրել։