«Աղջիկս 11 տարեկան է, 12-13 տարեկանից կարող է աշխատել». Գարիկ Պապոյան

Գարիկ Պապոյանը հյուրընկալվել է Մհեր Բաղդասարյանի «Tete A Tete» հաղորդմանը։ Երաժիշտը խոսել է «Եվրատեսիլից» հրաժարվելու, Գարիկ Սոնա բենդի, կնոջ, առողջական և ֆինանսական խնդիրների մասին։ «Fast News Culture»-ն առանձնացրել է հաղորդման ամենակարևոր դրվագները։

«Հումորն ու երաժշտական ունակությունները ժառանգել եմ մորիցս»

Հայրս պետական պաշտոնյա էր։ Նրանից ժառանգել եմ կարգապահություն, չուշանալու հատկություն։ Մորիցս երաժշտական կողմն եմ ժառանգել, նաև հումորը։ Նա գյումրեցի էր, սոլֆեջոյի ուսուցչուհի և դաշնակահար։ 
ԽՍՀՄ փլուզումից հետո հայրս ոչ թե հայրս պաշտոնը կորցրեց, այլ Սովետական միության փլուզման հետ փլուզվեցին այն արժեքները, որոնց հիման վրա նա աշխատել էր։ Արդար մարդ է եղել, չթալանող։ Նախընտրել է ապրել խաղաղ, հեռու մնալ վտանգից ու խարդախությունից։ Ունեցել ենք ֆինանսական խնդիրներ, բայց  այդ քայլն իմ մեջ շատ մեծ արժեք ու գնահատական է առաջացրել։

«Աղջիկս 11 տարեկան է, 12-13 տարեկանից կարող է աշխատել»

Վերջերս ընտանիքով մարզերում էինք։ Ռեստրոաններում ճաշելիս տեսնում էինք, որ մատուցողները 12-13 տարեկան երեխաներ էին։ Երևում էր, որ արձակուրդը ճիշտ են օգտագործում, ուզում են գումար աշխատել։ Երեխաներս ասում էին՝ «պապ, նայի՛ր, փոքր են, բայց աշխատում են»։ Զգում էի՝ որքան հարգանքով էին դա ասում։ Հիշում էի, երբ փոքր տարիքում տեսնում էի ինձ հասակակից աշխատողի, ամաչում էի, որ ես չեմ աշխատում, բայցև ամաչում էի իմ աշխատելուց։ Դա ինձ համար բարյեր էր, որի մեջտեղում տատանվում էի մինչև կարողացա կոտրել դա։ Նպաստաեց նաև այն հանգամանքը, որ այլ երկրում պիտի աշխատեի։
Մեծ աղջիկս 11 տարեկան է։ 12-13 տարեկանից կարող եմ կազմակերպել, որպեսզի աշխատի։ Իմ կարծիքով՝ իրենց ունեցածը գնահատելը ձևավորվելու է ժամանակին իրենց չունենալուց և ստեղծելուց։ Երբ քեզ պատահական որևէ բան են տալիս, դու դա այնքան չես գնահատում, որքան՝ այն, երբ ֆիքսում ես, որ չունես, իսկ ունենալն աշխատանք է պահանջում։ Ուզում եմ երեխաներս այդ փուլն անցնեն։