«Դու լավագույն ուղեցույցն ես իմ ներսի երեխուն տեսնելու»․ Անի Խաչիկյանը որդու լուսանկարն է հրապարակել

Դերասանուհի Անի Խաչիկյանն իր ֆեյսբուքյան էջում որդու՝ Տեսլայի լուսանկարն է հրապարակել, գրում է Tert.am-ը:

«Հիմա, երբ ամենաշատն եմ իմ ներսի երեխուն հիշում, լսում, խոսում հետը, ստվերից դուրս բերում, սիրում վերջապես, հիմա ամենամոտն եմ քեզ ու երևի հենց դու էլ լավագույն ուղեցույցն ես` իմ ներսի երեխուն տեսնելու»,- լուսանկարը մեկնաբանել է դերասանուհին:

Նշենք, որ շուտով նոր ռոմանտիկ մելոդրամա է սպասվում դերասաններ Անի Խաչիկյանի և Ներսես Ավետիսյանի գլխավոր դերակատարմամբ: «Մի գդալ սեր» ֆիլմի ռեժիսորը կլինի Հրաչ Քեշիշյանը: