«Կան մասնակիցներ, ովքեր ոչ այնքան տաղանդավոր են, բայց այլ հնարքներով առաջ են գնում». Գոհար Գասպարյանը՝ Հայ Սուպերսթար նախագծի կուլիսային կրքերի մասին

«Կրքեր կան, որոնք դուք չեք տեսնում, բայց դրանք հիմնականում մասնակիցների միջև են: Մրցակցություն է, առանց անուններ հնչեցնելու ասեմ, որ կան մարդիկ, ովքեր ավելի խառնակիչ բնավորություն ունեն, կան մարդիկ, ովքեր ուղղակի հրեշտակային են»,- «Հերմինե Դիալոգի» եթերում՝ խոսելով Հայ Սուպերսթար նախագծի կուլիսային կրքերի մասին պատմել է հաղորդավար Գոհար Գասպարյանը: Գրում է Tert.am-ը:

«Կան մարդիկ, ովքեր ոչ այնքան տաղանդավոր են, բայց այլ հնարքներով առաջ են գնում: Օրինակ՝ կարող են մոբիլիզացնել ամբողջ բարեկամությունն ու ծանոթ-բարեկամ, որ բոլորը քվեարկեն: Բայց դա չի նշանակում, որ եթե նա ստացել է շատ ձայներ, նա ավելի արժանի էր: Շատ վիճելի են արդյունքները: Նաև կան մարդիկ, ովքեր շատ տաղանդավոր են, բայց այստեղ բարեկամներ չունեն կամ հանդիսատեսն իրենց չի ճանաչում, շատ sms-ներ չեն ստանում: Շատ անկանխատեսելի է, քվեարկում է միայն հեռուստադիտողը, ուստի կարող են լինել շատ վիճելի արդյունքներ:

Իմ կարծիքով կա 4 լավագույն մասնակից, որոնք իրարից շատ տարբեր են, նրանցից յուրաքանչյուրը կարող է լինել հաղթող: Ով էլ այդ 4-ից հաղթի, իմ կարծիքով արժանի է լինելու»,- անկեղծացել է Գոհար Գասպարյանը: