ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 1970-ականներին նկարահանվել է ֆիլմերում՝ որպես կասկադյոր. aյսպես է մակագրված Սանկտ Պետերբուրգի պետական ծովային տեխնիկական համալսարանի մարտարվեստի կենտրոնում տեղադրված լուսանկարներից մեկը, գրում է vedomosti.ru-ն:
Կենտրոնում, որը ՌԴ նախագահն այցելել է հուլիսի 27-ին, տեղադրված են Պուտինի ձյուդոյի մարզումների, նրա մարզիչ Անատոլի Ռախլինի և մարտարվեստի մյուս վարպետների լուսանկարներ։
«Ես շարունակում եմ ընկերություն անել մարդկանց հետ, որոնց հետ աշխատել եմ այն ժամանակ», – նշել է Պուտինը։