Ամերիկյան «Շրեկ» անիմացիոն ֆիլմի հայտնի կերպարներից մեկի՝ ավանակի մասին մուլտֆիլմ կնկարահանվի: Այս մասին հայտարարել է դերասան Էդի Մերֆին, որը հնչյունավորել է կերպարին:
Կինոաստղը մանրամասնել է, որ աշխատանքները շուտով մեկնարկելու են։
«Մենք ավանակի վրա կսկսենք աշխատել սեպտեմբերին… և այն կթողարկվի երեք տարի անց»,- նշել է դերասանը, որի խոսքով՝ դա կլինի պատմություն ավանակի, դրա կնոջ՝ վիշապի և երեխաների մասին։