Բրյուս Ուիլիսը հերքել է իր առողջկան վիճակի կտրուկ վատթարացման մասին լուրերը

Վերջերս համացանցում լուրեր էին տարածվել հայտնի դերասան Բրյուս Ուիլիսի առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին։ Աղբյուրը հայտնել էր, որ դերասանն այլևս չէր կարողանում խոսել կամ նույնիսկ անկողնուց վեր կենալ։

Պարզվում է՝ ամեն ինչ այնքան էլ վատ չէ։ Ուիլիսն անձամբ դուրս է եկել կապի ու հասկացրել, որ իր հետ ամեն ինչ կարգին է, ինչքան դա հնարավոր է։ Բրյուսի անձնական բլոգում հրապարակվել են կադրեր, որտեղ դերասանը հուլա-հուպ է խաղում իր բակում։

«Դեռևս «Ամուր կաղին», «Դիմացիր», «Շատ ուրախ եմ, որ նա լավ է», «Առողջություն քեզ, Բրյուս», «Ի՜նչ ուրախություն, սիրտս թեթևացավ»,- գրել են օգտատերերը։

Աղբյուրը`Panorama.am