Մամուլում շրջանառվող տեղեկությունների հիման վրա Tert.am Life-ին հաջողվել է պարզել, որ Ալեն Սիմոնյանի նոր ընտրյալը Անելյա Գուբրյանն է` հայտնի մոդել և դերասանուհի: Խոսվում է նաև, որ զույգն արդեն համատեղ երեխա ունի:
Նա 25 տարեկան է։ Ծնվել է Երևանում, բավականին բարձրահասակ է, իր արտաքինի և արհեստավարժության շնորհիվ շատ սիրված նորաձևության աշխարհում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, իսկ հիմա նաև ունի սեփական բիզնես: Ուշագրավ է, որ վերջինս սոցցանցերում իր անունով գրանցված էջ չունի։
Հիշեցնենք, որ այս լուրերը դեռ միայն ոչ պաշտոնական խոսակցություններ են, և ԱԺ նախագահը որևէ հայտարարություն չի արել այս մասին։


