Ռուս մոդել Ստանիսլավ Երմոլկինը Լոնդոնում ուսում ստանալու տարիներին սկսեց զբաղվել մոդելինգով և բավականին մեծ հաջողությունների հասավ. սակայն տղամարդը լրագրողների հետ զրույցում անկեղծացել է՝ պատմելով, թե իրականում ինչպիսի արտաքին են պահանջում հայտնի մոդելիերներն ու մոդելային գործակալությունները:
Որքան էլ հիմա մարդիկ խոսում են բոդիպոզիտիվիզմից՝ քարոզելով անհանդուրժողականություն և սեր սեփական մարմնի նկատմամբ, միևնույն է դիզայներները դեռ փնտրում են նիհար և հյուծված կազմվածքով մոդելների, որոնք առավել գեղեցիկ են ներկայացնում ահգուստը:
Սխալ ու անկանոն սննդակարգի պատճառով Ստանիսլավը նիհարեց 25 կգ: Այժմ մոդելը կշռում է 40 կգ և տեղեկացնում է զանգվածային լրատվամիջոցներին, որ վարձատրվում է 5 անգամ ավելի շատ, քան նախկինում:
Մոդելը նաև պնդում է, որ իր բարձր վարձատրությունը կապված է ոչ թե պրոֆեսիոնալիզմի կամ փորձի հետ, այլ իր նիհարության: Երիտասարդը չի ցանկանում բուժվել՝ չցանկանալով հրաժարվել մեծ գումարներից, սակայն այսօր նրա կյանքին լուրջ վտանգ է սպառնում: