Ռիհաննան ներկայացել է «բամբակյա պաղպաղակի» կերպարով

Հղի լինելով իր երրորդ երեխայով՝ Ռիհաննան հանրությանը ներկայացավ նորաձև կերպարով։ 37-ամյա երգչուհուն Լոս Անջելեսում լուսանկարել են պապարացիները, երբ նա քայլում էր փողոցով՝ 2001 թվականի ամառային հավաքածուի Issey Miyake վինտաժ զգեստով, որը հիշեցնում էր շաքարե բամբակ (չնայած գուցե երգչուհին զգեստի գույնով ակնարկում է, որ աղջիկ է ունենալու)։ Աստղը կերպարը լրացրել է արծաթյա-կանաչ երանգների Puma x Ottolinger սպորտային կոշիկներով և մեծ ականջօղերով։

Ավելի վաղ Ռիհաննան իր սիրելիի՝ A$AP Rocky-ի և կրտսեր որդու հետ մասնակցել է տղամարդկանց հավաքածուների երկու ցուցադրությունների՝ Փարիզում անցկացվող նորաձևության շաբաթվա շրջանակներում, ինչպես նաև որդիների հետ ներկայացել է Լոս Անջելեսում կայացած «Սմուրֆիկները» ֆիլմի պրեմիերային։