Դերասանուհի, հաղորդավարուհի Սաթենիկ Հազարյանը դարձել է 46 տարեկան: Ծննդյան տարեդարձը նա նշել է Իտալիայում: Հայտնում է BRAVO.am-ը:
Նա Վենետիկից գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել ու գրել է. «Բարի տարեդարձ ինձ»:
Հազարյանը բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել ընկերներից ու գործընկերներից: Նրանց թվում են Աննա Մանուչարյանը, Իրինա Թովմասյանը, Ելենա Բորիսենկոն, Քնարիկ Զաքարյանը և ուրիշներ:
Ավելի վաղ դերասանուհին տեսանյութ էր հրապարակել ու խոստովանել, որ Վենետիկ չես այցելում, այլ ապրում ես այդ քաղաքով:





