Դենիել Ռեդքլիֆը չի նկարահանվի «Հարրի Փոթերի» նոր սերիալում

«Հարրի Փոթեր» ֆիլմի աստղ Դենիել Ռեդքլիֆը խոստովանել է, որ չի մասնակցելու «փրկված տղայի» մասին նոր սերիալին։

Այսօր սոցիալական ցանցերում հայտնվել է Դենիել Ռեդքլիֆի հայտարարությունը, որում նա նշել է, որ չի մասնակցելու «Հարրի Փոթեր» ֆիլմաշարի նոր նկարահանումներին։

Հիշեցնենք, որ Դանիել Ռեդքլիֆը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել «Հարրի Փոթեր» ֆիլմաշարում իր գլխավոր դերի շնորհիվ։ Հայտնի է, որ ֆրանշիզայի նկարահանումների տասը տարվա ընթացքում դերասանը վաստակել է մոտ 109 միլիոն դոլար։ Սակայն, վերջին ֆիլմի վրա աշխատանքն ավարտելուց հետո Ռեդքլիֆի մոտ առաջացել է ալկոհոլային կախվածություն և դեպրեսիա։