Հայտնի է՝ ով կմարմնավորի Ռեմբոյին նոր ֆիլմում

Ամերիկացի դերասան Նոա Սենտինեոն ընտրվել է Ջոն Ռեմբոյի դերի համար համանուն ֆիլմում, որը պատմում է 80-ականներին մեծ ճանաչում ստացած կուլտային հերոսի մասին. ավելի վաղ այս կերպարին մարմնավորել էր Սիլվեստր Ստալոնեն։

Ինչպես հայտնի է դարձել Deadline-ին, նկարահանումները նախատեսվում է սկսել 2026 թվականի հունվարին Թաիլանդում: Պրիկվելի սյուժեն դեռևս չի բացահայտվել, սակայն հայտնի է, որ ֆիլմը կկենտրոնանա Ռեմբոյի երիտասարդ տարիների վրա, երբ նա կռվել է Վիետնամում:

Ֆիլմի ռեժիսորը կլինի Հյալմարի Հելանդերը: Սցենարը գրում են Ռորի Հեյնսը և Սոհրաբ Նոշիրվանին: Deadline-ի տվյալներով՝ Սիլվեստր Ստալոնեն տեղյակ է «Ռեմբո»-ի պրիկվելի նկարահանման նախագծի մասին, սակայն դերասանը չի մասնակցի դրան։