Անի Բայաթյանը Արման Մարությանի նոր ֆիլմից բեքսթեյջ կադրեր է հրապարակել

Դերասանուհի Անի Բայաթյանն ինստագրամյան իր էջում  կիսվել է ռեժիսոր Արման Մարությանի նոր սերիալի նկարահանման բեքսթեյջ կադրերով:

Ֆիլմը կոչվում է Детство Ба, որտեղ Անին կմարմնավորի Սեդային։ Գրում է Tert.am-ը:

Ֆիլմը նկարահանվում է գրող Նարինե Աբգարյանի հայտնի Մանյունյա գրքի մոտիվներով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորում է դերասանուհի Աննա Մանուչարյանը։