Հանգստյան օրերն առատ են եղել հարսանիքներով: Երևանի Սուրբ Աննա եկեղեցում օգոստոսի 9-ին պսակադրվել է դերասան Լենդ Մկրտչյանը: Նրա ընտրյալը Մարիան է, իսկ քավորի պարտականությունները ստանձնել է վերջերս ամուսնացած Խորեն Լևոնյանը: Գրում է BRAVO.am-ը:
Նորապսակները մեղրամիսն անցկացնում են Կիպրոսում, որտեղից էլ կիսվել են մինչև հարսանիքն իրականացրած գեղեցիկ ֆոտոշարքով: Սևանի ափին արված լուսանկարների հեղինակը Կարեն Հովհաննիսյանն է:
«Սերը պարգև է երկնքից նրանց համար, ովքեր կարողանում են տեսնել միմյանց հոգիները: Եվ սկսվեց մեր պատմություն՝ գրված սիրով, վստահությամբ ու հավերժության երդմամբ: Սա է հեքիաթը, մեր իրական հեքիաթը»,- միմյանց ասում են նրանք:








