Իր ինստագրամյան էջում հումորիստ Գրիգը նոր հրապարակում ունի, որտեղ երևում է, որ Գրիգը դհոլ է նվագում։
«Հարսանիք վարելու ընթացքում զգացի դհոլային «աստվածատուր» տաղանդս»,- հումորային գրառում է արել Գրիգը։
«Ավելի լավ մասնագիտություն է, քան «Women’s Club»-ում խաղալը»,- հրապարակման մեկնաբանություններում նշել է երկրպագուներից մեկը։
Հիշեցնենք, ոչ արդեն երկու շաբաթ է, ինչ մեկնարկել է «Women’s Club»-ի երկրորդ եթերաշրջանը և խոսակցությունների ու քննարկումների թատերաբեմում են հայտնվել Գրիգն ու Սոնան, քանի որ հեռարձակված երկու թողարկումների ժամանակ Գրիգը ելույթ չի ունեցել, իսկ Սոնան չի պարել:
Հիշեցնենք, որ զույգը վերջերս է ամուսնացել և հարսանիքին ներկա են եղել բազմաթիվ հայտնիներ, դերասաններ, այդ թվում՝ «Women’s Club» նախագծի անդամները: