«Զվարթնոցում պատահական հանդիպեցի Տոմային ու հրավիրեցի մեկնել հանգստի». Պոնչ

Դերասան-ամուսիններ Տարոն Իսպիրյանն ու Թամարա Պետրոսյանը ծովափնյա հանգստի են մեկնել: Կիպրոսից հումորային գրառում է կատարել Իսպիրյանը: Գրում է BRAVO.am-ը:

«Լրիվ պատահական «Զվարթնոց»-ում հանդիպեցի Տոմա Պետրոսյանին: Քաղաքավարությանը զոհ գնալով՝ ասացի. «Գնում եմ ծով, Տոմ ջան, կգա՞ս»: Պատասխանեց. «Հա, բա ոնց»: Ստիպված միասին եկանք»,- գրել է նա:

Մեկնաբանությունում էլ դերասանն ավելացրել է. «Տարոսը բոլորիդ, կամ Տարոնը բոլորիդ»: