Երջանիկ եմ, որ կյանքիս փոթորկոտ էտապում քեզ եմ ճանաչել. Սոֆի Դևոյանն՝ ամուսնու մասին

Պարուհի Սոֆի Դևոյան կրտսերը, որն օրեր առաջ ամուսնացել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի տնօրեն Կիմ Առաքելյանի հետ, ամուսնու հետ համատեղ լուսանկերներ է հրապարակել Ինստագրամի իր էջում:

Անասելի երջանիկ եմ քեզ ճանաչելու,սիրելու,ունենալու,քեզ հետ երջանիկ օրեր ապրելու համար… Դու իմ ճանաչած ուժեղ, իմաստուն, համբերատար և պարզապես լավագույնն ես… Դու իմ կյանքը վերածում ես ամենաերազելի ֆիլմի, դիմանում ես իմ փոթորիկներին ու կարողանում ես հանդարտեցնել դրանք:

Քեզ հետ ես ինձ երջանիկ եմ զգում, ում պաշտպանում ու հոգ են տանում ու երջանիկ եմ, որ կյանքիս փոթորկոտ էտապում քեզ եմ ճանաչել ու ավելի սիրել կյանքը»,- գրել է Սոֆին: