Քանյե Ուեսթի վավերագրական ֆիլմը բացահայտում է Քիմ Քարդաշյանի հետ նրա կյանքի տխուր մանրամասները

Քանյե Ուեսթի կյանքի մասին պատմող վավերագրական ֆիլմի առաջին թրեյլերը հրապարակվել է: Կարճ հատվածն արդեն հասցրել է բացահայտել երաժշտի և նրա նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի կյանքի մասին նոր մանրամասներ, հաղորդում է Page Six-ը:

«Ու՞մ անունով» վավերագրական ֆիլմի թրեյլերում լսվում է, թե ինչպես է Քարդաշյանը լաց լինում՝ ասելով Ուեսթին. «Դու մի քանի տարի առաջ այնքան տարբեր էիր»: Ռեփերի մոտ ախտորոշվել էր երկբևեռ խանգարում, իսկ ավելի ուշ պարզվեց, որ իրականում դա աուտիզմ էր: Նա խոստովանել է կնոջը, որ հինգ ամիս չի ընդունել իր դեղորայքը. «Ես կնախընտրեի մեռնել, քան դեղորայք ընդունել: Կամ դա կոչնչացնի ինձ, կամ ես կոչնչացնեմ այն: Դա սպանում է մեր ստանդարտից դուրս մտածելու ունակությունը»:

Թրեյլերում նաև ցուցադրվում են Քանյեի կյանքի այլ սկանդալային դրվագներ: Օրինակ՝ Ուեսթի նախագահի թեկնածու լինելը կամ այն, թե ինչպես է նա լաց լինում իր հոգևոր հանդիպումներից մեկի՝ «Կիրակնօրյա ծառայության» ժամանակ, որոնք տեղի են ունեցել 2019 թվականին:

Թրեյլերն ավարտվում է նրանով, որ արտիստն ասում է. «Գիտե՞ք, թե որն է երկբևեռ խանգարում ունեցող արտիստ լինելու լավագույն բանը: Ամեն ինչ, ինչ դուք անում և ասում եք, արվեստ է»: Վավերագրական ֆիլմի ռեժիսորն է Նիկոլաս Բալեստերոսը, որը վեց տարի նկարահանել է «Յե»-ն: Վավերագրական ֆիլմը կթողարկվի սեպտեմբերի 19-ին՝ AMC-ի, Regal-ի և Cinemark-ի աջակցությամբ։