Բիյոնսեն իր կարիերայում առաջին անգամ արժանացել է «Էմմի» մրցանակի, հաղորդում է Billboard-ը։
Նա ճանաչվել է «Լավագույն զգեստները էստրադային շոուների, վավերագրական կամ ռեալիթի ծրագրերի համար» հատուկ անվանակարգում՝ 2024 թվականի NFL-ի կիսաեզրափակիչ շոուի համար, որը Netflix-ում ներկայացվել է որպես «Բիյոնսե Բոուլ»։
Երգչուհին զգեստների վրա աշխատել է դիզայներ Շիոնա Տուրինիի, օգնականներ Էրիկա Ռայսի և Մոլի Փիթերսի, վերահսկիչ Չելսի Սթեյբելի և ստուդիայի ղեկավար Թիմոթի Ուայթի հետ։
Այս և այլ հատուկ անվանակարգերի հաղթողները հայտարարվել են նախապես՝ ուշադրություն հրավիրելու համար մասնագետների աշխատանքի վրա։ Պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 6-7-ը՝ Creative Arts Emmy արարողության ժամանակ։
Սեպտեմբերի 14-ին՝ Primetime-ի գլխավոր հեռարձակման ժամանակ, Բիյոնսեն կպարզի, թե արդյոք կշահի մեկ այլ մրցանակ՝ «Լավագույն էստրադային շոու» անվանակարգում։