Ծնվել է երգչուհի Գաբի Գալոյանի առաջնեկը: Աղջնակին անվանել են Վիկտորիա: Գրում է BRAVO.am-ը:
Ուրախալի լուրը նա հայտնել է՝ սոցցանցային իր էջերում հրապարակելով ստորեւ ներկայացված կադրը:
«Կյանքիս ու ծննդյանս լավագույն նվերը»,- գրել է նա: Վիկտորիան ծնվել է օգոստոսի 12-ին՝ 2960 գրամ քաշով:
37-ամյա երգչուհու ամուսնության մասին հայտնի է դարձել ապրիլին: Գաբի Գալոյանը Վանո Սիրադեղյանի քրոջ դուստրն է: Մայրը ժողովրդական երգչուհի Սուսաննա Սիրադեղյանն է:
