Երգիչ, երգահան, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի հարսանիքն էր օգոստոսի 15-ին: Նրա ընտրյալն Անժելիկա Ավանեսյանն է: Գրում է BRAVO.ամ-ը:
Զույգի հարսանեկան ֆոտոշարքն արդեն պատրաստ է: Այն Ֆեյսբուքի իր էջում տարածել է Խաչենցը: Կադրերից մի քանիսն արվել են Մատենադարանի տարածքում: Գեղեցիկ լուսանկարների հեղինակը Լուսինե Գասպարյանն է:





