Արուս Տիգրանյանը պատմել է, թե ինչու է վիրահատել քիթն ու ինչպես է անցնում հետվիրահատական փուլը

Լրագրող, բլոգեր Արուս Տիգրանյանն, ով օրերս վիրահատել է քիթը, ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է հետվիրահատական տեսանյութով ու պատմել, թե ինչու է վիրահատել քիթն ու ինչպես է անցնում հետվիրահատական շրջանը: Գրում է Tert.am

«Հետվիրահատական 6-րդ օրն է ու ասել, որ էլ չեմ ձգում, կնշանակի ոչինչ չասել: Աչքերիս տակ կապտուկներ են, դեմքս ամբողջությամբ ուռած:

4-րդ դասարանում տատիկս ինձ կարմիր «կտկտիկ» կոշիկներ էր գնել, ես երջանիկ վազում էի դրանցով դպրոցում, երբ ընկա ու քիթս հարվածեցի աստիճանին: Այդ օրվանից ես շաբաթը 4 օր ունենում էի գլխացավեր, որովհետև այսքան տարի չէի շնչում:

Իրականում քիթս իդեալական չէր, ծռվածություն ուներ, բայց հանուն դրա երբեք չէի վիրահատի:

Ի դեպ, ասեմ, որ պլաստիկ վիրահատություն չեմ արել, միայն ուղղել եմ միջնապատս ու խեցիներս: Քանի որ սա իմ կյանքի առաջին վիրահատությունն էր, ես ևս մեկ անգամ համոզվեցի, թե ինչքան ոչ ցավադիմացկուն եմ ու հուսով եմ՝ սա կլինի իմ կյանքի վերջին վիրահատությունը»,- պատմել է Արուս Տիգրանյանը: