Հաղորդավար, սցենարիստ Նարեկ Մարգարյանն ու կինը՝ բլոգեր Մաշա Գասպարյանը նշել են ամուսնության 12-ամյակը: Նրանք Ինստագրամում կիսվել են այդ օրվա միջոցառման լուսանկարներով: Գրում է Tert.am-ը
«12 տարի առաջ այս օրը Տիրոջ օրհնությամբ միավորեցինք մեր կյանքերը և դարձանք այր ու կին։ 15 տարի միասին՝ լի ուրախություններով, դժվարություններով ու անջնջելի հիշողություններով։ Աստված պարգևեց մեզ մեր ամենամեծ հրաշքը՝ մեր տղային: Հավատում ենք, որ դեռ առջևում են ամենալավ օրերը»,- գրված է լուսանկարներին կից:




