Ռուսական «Comedy Club» հումորային շոուի ցուցադրումն արգելվել է ԱՊՀ երկրներից մեկում՝ էթիկետի նորմերին չհամապատասխանելու պատճառով։ «Shot» պարբերականը Telegram-ում պարզաբանել է, որ խոսքն Ուզբեկստանի մասին է։ Գրում է ArmLur-ը:
Հաղորդվում է, որ Ուզբեկստանի միջոցառումների կազմակերպիչները առաջին անգամ սահմանափակումներ են մտցրել 2023 թվականին։ Ըստ պարբերականի՝ այն ժամանակ Տաշքենդում նախատեսվում էր անցկացնել «Երաժշտական Comedy Club» շոուն, սակայն միջոցառումը չեղարկվել է իբր տեխնիկական պատճառներով։ Ընդ որում, Shot-ը նշում է, որ կազմակերպիչները երկրի մշակույթի նախարարությունից պաշտոնական հաղորդագրություն են ստացել, որում նշվել է, որ «շոուում ցուցադրվող ընտանեկան, ամուսնական, տղամարդկանց և կանանց հարաբերությունները հակասում են ազգային հոգևորությանը»։
Միջոցառումների կազմակերպիչները նշել են, որ Ուզբեկստանում այս պատճառով պարբերաբար չեղարկվել են արտիստների ելույթներ։ Բացի այդ, իշխանությունների պահանջով համերգային ծրագրերը դիտարկվում են և անհրաժեշտության դեպքում՝ փոփոխվում, նշում է Shot-ը։ Մասնավորապես, փոփոխություններ են կատարվել կատակերգու Ալեքսեյ Շչերբակովի սթենդափ ելույթում, ինչպես նաև չեղարկվել է ռեփեր T-Fest-ի համերգը։
Պարբերականը հավելել է, որ կազմակերպիչները բողոքում են, որ գերատեսչության կողմից նման սահմանափակումների պատճառով կորցնում են իրենց եկամտի մինչև 90 տոկոսը։