Հաղորդավար, մոդել Լուսինե Թովմասյանն ընտանիքի հետ հանգստի է մեկնել Հունաստան: Նա իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կիսվելով իր տպավորություններով: Գրում է Tert.am-ը:
«Նաֆպլիոնը Հունաստանի այն քաղաքն է, որտեղ պատմությունը, ծովը և ռոմանտիկան խառնվում են իրար։ Նեղ փողոցներ, փոքրիկ սրճարաններ ու միշտ ծովի բույր։ Իսկ մայրամուտին քաղաքը կարծես ամբողջությամբ ոսկեգույնի մեջ փայլի։ Նաֆպլիոնն այն տեղն է, որտեղ ուզում ես դանդաղ քայլել, չշտապել ու պարզապես վայելել յուրաքանչյուր պահ…»,- լուսանկարներին կից գրել է Լուսինեն:





