«Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը Ավստրալիայում՝ Armenian Film Festival 2025-ում ճանաչվել է հաղթող «Լավագույն լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում:
Այս մասին տեղեկանում ենք դերասանուհի, ռեժիսոր Աննա Մաքսիմի ֆեյսուքյան էջից: Գրում է Tert.am-ը:
Նա լուսանկարներ է հրապարակել՝ շնորհակալություն հայտնելով ֆիլմի ողջ ստեղծագործական թիմին:

