Գուրգեն և Իննա Դաբաղյանների կրտսեր երեխան դարձել է մեկ տարեկան: Փոքրիկ Լևոնի առաջին տարեդարձի առիթով արված ֆոտոշարքով կիսվել է հայրը: Գրում է BRAVO.am-ը:
«Առողջ մեծանաս, մեր տղա, իմ Լև»,- գրել է երգիչը:
Գուրգեն Դաբաղյանը որդուն և դստերը տվել է ծնողների անունները: Զույգի առաջնեկը՝ Շուշաննան, 5 տարեկան է:


