29-ամյա Թիմոթի Շալամեն և նրա ընկերուհին՝ Քայլի Ջենները միասին ժամանակ են անցկացնում Բուդապեշտում: Զույգին նկատել են տեղական Budapest Baristas սրճարանում, իսկ հաստատության աշխատակիցները սոցցանցերում հրապարակել են հայտնիների հետ սելֆիներ։
Լուսանկարում սիրահարները ժպտում են և ուրախ կեցվածք ընդունում աղջիկների կողքին: «Այսօր Քայլի Ջենները և Թիմոթի Շալամեն մտան մեր սրճարան Բուդայում, մենք այնքան շփոթված էինք, որ հազիվ էինք կարողանում կենտրոնանալ: Նրանք այնքան բարի և սիրալիր էին, շնորհակալություն գալու համար»,- գրել են աշխատակիցները։
Դերասանն ու գործարար կինը, որոնք միասին են 2023 թվականից, Եվրոպայում են հանդիպել որոշ պատճառներով: Թիմոթի Շալամեն Հունգարիայում է՝ «Դյուն» ֆիլմի երրորդ մասի նկարահանումների համար, և Քայլին ժամանել է նրան այցելելու: Հավանաբար, իր խիտ աշխատանքային գրաֆիկի պատճառով Թիմոթին բաց է թողել իր սիրելիի վերջերս կազմակերպված ծննդյան օրը, որին ներկա են եղել Քենդալ Ջենները, Հեյլին և Ջասթին Բիբերները, ինչպես նաև այլ մտերիմ աստղեր:
