Գրիգորի Լեպսի 19-ամյա հարսնացուն լուսանկարել է հրապարակել արձակուրդից՝ 100 հազար ռուբլի արժողությամբ հողաթափերով

Երգիչ Գրիգորի Լեպսի հարսնացուն՝ Ավրորա Կիբան, լուսանկար է հրապարակել արձակուրդից՝ 100 հազար ռուբլի արժողությամբ հողաթափերով։ Նա լուսանկարները հրապարակել է Ինստագրամում:

Գրիգորի Լեպսի 19-ամյա հարսնացուն կեցվածք է ընդունել սպիտակ վերնաշապիկով, երկար կիսաշրջազգեստով և Hermes ապրանքանիշի դեղին հողաթափերով։ Պաշտոնական կայքում կոշիկների արժեքը մոտ 100 հազար ռուբլի է։ Ավրորա Կիբան այժմ հանգստանում է Ֆրանսիական Ռիվիերայում։

Հունիսին Ավրորա Կիբան լուրեր հրահրեց երգչի հետ գաղտնի հարսանիքի մասին՝ Ինստագրամում տեսանյութ հրապարակելով։ Տեսանյութում Գրիգորի Լեպսը և նրա սիրելին միասին պարում էին բեմին։ Արտիստը երգում և գրկում էր աղջկան, մինչ աղջիկը երգում էր նրա հետ։ Կիբան տեսանյութին ուղեկցել է ամուսնության մասին փիլիսոփայական մեջբերումով, ինչը համացանցի օգտատերերին ստիպել է ենթադրել, որ զույգը գաղտնի հարսանիք է ունեցել։