Lil Nas X-ը դատարանի առաջ կկանգնի. ռեփերին սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում

Ռեփեր Lil Nas X-ին մեղադրանք է առաջադրվել ոստիկանի վրա հարձակման երեք և ձերբակալությանը դիմադրելու մեկ դեպքով։ BBC-ն հայտնում է, որ եթե մեղավոր ճանաչվի, 26-ամյա արտիստը կարող է դատապարտվել մինչև հինգ տարվա ազատազրկման։

Երկուշաբթի՝ օգոստոսի 25-ին, արտիստը ներկայացել է Լոս Անջելեսի դատարան։ Դատարանը դատավարության ընթացքում նրա ազատ արձակման համար սահմանել է 75,000 դոլար գրավ։ Ինքը՝ Lil Nas X-ը, չի ընդունել մեղքը։

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 21-ի լուսաբացին։ Ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ երաժիշտը թափառում է Լոս Անջելեսի փողոցներով՝ ներքնազգեստով և կովբոյական կոշիկներով։ Ավելի ուշ համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ նա մերկ քայլում է և կատարում հատված Քանյե Ուեսթի Monster երգից։ Իշխանությունների տվյալներով՝ բախումից հետո ռեփերը տեղափոխվել է հիվանդանոց՝ գերդոզավորման կասկածանքով։