Հայտնի է դարձել աշխարհի ամենահարուստ երաժշտի անունը

Հայտնի ամերիկացի ռեփեր Ջեյ Զին, Forbes ամսագրի տվյալներով, աշխարհի ամենահարուստ երաժիշտն է։ Արտիստի կարողությունը գնահատվում է 2.5 միլիարդ դոլար։

Ինչպե՞ս է Բիյոնսեի ամուսինը դարձել աշխարհի առաջին միլիարդատեր ռեփերը, եթե նա երկար ժամանակ նոր երգեր չի թողարկել կամ համերգներ չի ունեցել։ Ամեն ինչ պարզ է. Ջեյ Զին մի քանի շահութաբեր բիզնեսներ ունի։

Հայտնի է, որ ռեփերը Marcy Venture Partners վենչուրային հիմնադրամի և Roc Nation ընկերության համասեփականատերն է։ Նա նաև ներդրումներ է կատարել D’Usse ապրանքանիշում և Uber ծառայությունում, որից հետո Armand de Brignac տան զգալի մասը վաճառել է Moët Hennessy կոնցեռնին։ Բացի այդ, Ջեյ Զին գովազդային պայմանագրեր ունի Tiffany ոսկերչական տան հետ և տարիներ շարունակ ներդրումներ է կատարել արվեստի գործերում։

Հիշեցնենք, որ Բիյոնսեն և Ջեյ Զին ամուսնացել են 2008 թվականին։ Զույգն ունի երեք երեխա՝ Բլու Այվի Քարթերը, որը ծնվել է 2012 թվականին, և երկվորյակներ Ռումին և Սըրը, որոնք ծնվել են 2017 թվականին։