Սթիվեն Սիգալը որդու հետ ՌԴ-ում հիմնել է «Խիկարի» ընկերությունը

Ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալը որդու՝ Դոմինիկ Սիգալի հետ Ռուսաստանում հիմնել է «Խիկարի» ՍՊԸ-ն: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ պայմանագրերի ստուգման «Կոնտուր.Ֆոկուս» համակարգի տվյալների` ընկերությունը գրանցվել է օգոստոսի 26-ին:

Ընկերությունում Սթիվեն Սիգալն ունի 34 % մասնաբաժին, իսկ Դոմինիկը՝ 33 %։ Համակարգի տվյալներով, ևս 33 % պատկանում է «Էկո-Ինվեստ 23» ՍՊԸ-ին։

Ըստ տվյալների՝ ընկերությունը հիմնականում վարում է առևտրային գործունեություն և կառավարման վերաբերյալ խորհրդատվություն:

Հուլիսին Սիգալը դուրս է եկել «Հինգ էլեմենտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավար կազմից, որը գրանցվել էր 2023 թվականի մարտի 22-ին։

Սիգալը Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 2016-ին, 2018-ին նշանակվել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի հումանիտար կապերի հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ: