Երևանի Կամերային թատրոնի ռեժիսորներ Լուսինե Երնջակյանը և Արշո Հարությունյանը նոր թատերաշրջանի մեկնարկից առաջ որոշել են մի փոքր հանգստանալ: Գրում է BRAVO.am-ը:
Ամուսիններն ուղևորվել են Հունաստան: «Երկար սպասված արձակուրդ»,- Սանտորինիից լուսանկար է հրապարակել ու գրել է Երնջակյանը:
Նշենք, որ օգոստոսի սկզբին Արշո Հարությունյանը սկսել է «Թանկարժեք տղաները» ֆիլմի նկարահանումները, որում ներգրավված են Խորեն Լեւոնյանը, Մկրտիչ Արզումանյանը, Արտաշես Ալեքսանյանը, Լուիզա Ներսիսյանը, Թամարա Պետրոսյանը, Լուիզա Ղամբարյանը, Զիրոյանը և ուրիշներ:

