«Իշխանությունը և պալատը» գիրքը մանրամասն նկարագրում է թագուհի Կամիլայի և Բորիս Ջոնսոնի միջև 2008 թվականին տեղի ունեցած զրույցը, որի ընթացքում թագուհին պատմել է, թե ինչպես է մի տղամարդ իրեն սեռական բռնության ենթարկել դեռահաս տարիքում, հաղորդում է The Sun-ը։
Կամիլան կիսվել է իր պատանեկության տարիների խորը անձնական պատմությամբ, որը կապված է Ջոնսոնի՝ Լոնդոնում սեռական բռնության զոհերի համար երեք ճգնաժամային կենտրոն բացելու ծրագրերի հետ։ Գրքի հեղինակ Վալենտին Լոուն գրում է. «Նրանք լուրջ զրույց են ունեցել այն մասին, որ նա դպրոցական տարիքում սեռական բռնության փորձի զոհ է դարձել»։
Թագուհին այդ ժամանակ 16 կամ 17 տարեկան էր և գնացքով ուղևորվում էր դեպի Փեդինգթոն, երբ տղամարդը փորձել է դիպչել նրան՝ ձեռքերը մտցնելով նրա հագուստի տակ։
«Ես արեցի այն, ինչ մայրս սովորեցրել էր ինձ։ Ես հանեցի կոշիկս և կրունկով հարվածեցի նրա ոտքերի արանքին», – ասել է Կամիլան։ Երբ նրանք հասան Փեդինգթոն, երիտասարդ թագուհին պահպանել է իր հանգստությունը։ Նա իջավ գնացքից, գտավ համազգեստով մի տղամարդու և ասաց. «Այդ տղամարդը հենց նոր հարձակվեց ինձ վրա»։ Եվ նա ձերբակալվեց»։
Կամիլան երկար տարիների փորձ ունի սեռական բռնության, ընտանեկան բռնության և սեռական ոտնձգությունների զոհերին աջակցելու գործում և դա դարձրել է իր հասարակական գործունեության հիմնական առաջնահերթություններից մեկը։