31-ամյա Ջորջինա Ռոդրիգեսը մասնակցել է Վենետիկի 82-րդ կինոփառատոնի Filming Italy Venice մրցանակաբաշխությանը։
Ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն կարմիր գորգով քայլել է մի քանի միլիոն դոլար արժողությամբ 30 կարատանոց նշանադրության մատանիով, որը վերջին մի քանի շաբաթների ընթացքում համացանցի խոսակցությունների թեման էր։ Մոդելը լուսանկարիչների համար կեցվածք է ընդունել ժանյակավոր մարմնագույն զգեստով և ցուցադրել է նաև իր մյուս ադամանդե զարդերը, որոնցով լրացրել է (և «մի փոքր» գերծանրաբեռնել) իր կերպարը։
40-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն, որը նախկինում հինգ տարի հանդիպել է Իրինա Շեյքի հետ, երեք շաբաթ առաջ ամուսնության առաջարկ է արել Ջորջինա Ռոդրիգեսին։ Ֆուտբոլիստը իր սիրելիին նվիրել է մատանի, որը բուռն քննարկումներ է առաջացրել համացանցում։ Մասնագետները ադամանդի քաշը գնահատել են ավելի քան 30 կարատ, իսկ զարդի արժեքը տատանվում է 3-ից 5 միլիոն դոլարի սահմաններում։




