Ժերար Դեպարդիեն կրկին դատարանի առաջ կկանգնի

Ֆրանսիացի 76-ամյա դերասան Ժերար Դեպարդիեն կրկին դատարանի առաջ կկանգնի դերասանուհի Շառլոտ Արնուի դեմ բռնաբարության գործով, հաղորդում է AFP-ն՝ հղում անելով աղբյուրին։ Մայիսին ֆրանսիական դատարանը Դեպարդիեին մեղավոր ճանաչեց երկու կանանց նկատմամբ սեռական բռնության մեջ։ Գրում է Tert.am-ը:

Դերասանուհու փաստաբանը գործակալությանը հայտնել է, որ գործը քննող քննիչը որոշել է այն փոխանցել Փարիզի քրեական դատարան։

Դերասանուհու փաստաբանն այս գործով հետաքննության տակ է 2020 թվականի դեկտեմբերից։ Շառլոտ Արնուն դերասանին մեղադրել է 2018 թվականի օգոստոսին իր Փարիզի տանը կատարված երկու բռնաբարությունների մեջ։

Դեպարդիեն հերքում է մեղադրանքներն՝ ասելով, որ Արնուի հետ իր հարաբերությունները համաձայնեցված են եղել։