«Թունելից 13 կմ հեռավորության վրա» ֆիլմի հայտնի դերակատարները

««Թունելից 13 կմ հեռավորության վրա» ֆիլմում կտեսնենք նաև գրքի 2-րդ մասից մեզ ծանոթ Ջիվանին, ում կմարմնավորի բոլորիս մանկության ամենահայտնի երեխան` Գիքորի դերակատար Ալբերտ Ղուլինյանը»,- այս մասին գրքի հեղինակ, գրող Ռուբեն Եսայանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջի միջոցով:

Ֆիլմում հերոսներին մարմնավորելու են Արթուր Դարբինյանը, Սոս Ջանիբեկյանը, Դավիթ Հակոբյանը, Ավետ Զոհրաբյանը, Էլեն Սաֆարյանը, Լիլիթ Սարգսյանը և այլք: Գրում է Tert.am-ը:

Ռուբեն Եսայանը, պատասխանելով հետևորդներից մեկի հարցին, հայտնել է, որ ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2026 թվականին:

Հիշեցնենք՝ «Թունելից 13 կմ հեռավորության վրա» գիրքը ամենաշատ վաճառվածն էր 2023-ին, այն առաջին հայկական գիրքն է սարսափ-թրիլլեր ժանրում: